«Ֆինքընթրոլ»ՍՊԸ-ի և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ – ASUE)-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի հիմնական նպատակներն են՝
ուսանողներին հնարավորություն ընձեռնելու գործնական պրակտիկա անցնել ընկերությունում,
ապահովել որակյալ ուսուցում և մասնագիտական գիտելիքների կատարելագործում,
լավագույն ցուցանիշներ գրանցած ուսանողներին աշխատանքի անցնելու հնարավորություն։
Կողմերը ձեռք բերեցին երկկողմ համաձայնություն հետագայում ևս ունենալ հանդիպումներ՝ համագործակցության ավելի լայն շրջանակ ապահովելու համար։

