Մեր մասին
Ձեր բիզնեսը մեզ հետ կլինի ամուր հիմքերի վրա
Ձեր բիզնեսը մեզ հետ կլինի ամուր հիմքերի վրա
ՖԻՆՔԸՆԹՐՈԼ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերության գործունեության հիմանական ուղղություններն են հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մատուցումը։ Ընկերության քաղաքականությունն է իրավական ամուր հիմքի վրա կառուցել հաճախորդի բիզնեսը, մատուցել բարձր որակի ծառայություններ, հավուր պատշաճի պաշտպանել հաճախորդի շահերը։ Ընկերությունը հաշվապահական կամ իրավաբանական ծառայուններ մատուցելիս ձգտում է ընդհանրական տեղեկատվություն տրամադրել հաճախորդին գործունեությանը առընչվող իրավական ակտերի, օրենսդրական փոփոխությունների և տվյալ ոլորտին բնորոշ ռիսկերի վերաբերյալ։
Ընկերությունն ունենալով պրոֆեսիոնալ թիմ, որը բաղկացած է հաշվապահներից, կադրային մասնագետներից, գործընկեր փաստաբաններից և իրավաբաններից, բարձր մակարդակով իրացնում է ընկերության որդեգրած քաղաքականությունը։ Ընկերության թիմի նվիրվածության և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Ֆինքընթրոլ ՍՊԸ-ն շարունակական հաջողություններ է գրանցում։ Հաշվապահական և իրավաբանական թիմերի արդյունավետ համագործակցության արդյունքում Ընկերության հաճախորդների մոտ հարկային մարմինների կողմից անցկացված բազմաթիվ համալիր, թեմատիկ և այլ ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել, հաջողությամբ են պսակվել Ընկերության գործընկեր իրավաբանների գանգատարկումները, դատական հայցերը։ Ընկերությունը իր պարտականությունների բարձր մակարդակով կատարելու արդյունքում բարի համբավ է ձեռք բերել ոլորտում, արագ ընդլայնվում է և տարեց տարի մեծացնում է հաճախորդների շրջանակը, տվյալ պահին Ընկերությունը սպասարկում է 100-ից ավել միջին և խոշոր հարկատուների։
և ավել տարիների փորձ
և ավել միջին և խոշոր հարկատուներ
Միասին կառուցենք Ձեր բիզնեսը ամուր հիմքի վրա։
ՀԱՃԱԽՈՐԴԸ, որի հանդեպ պարտականություների պատասխանատու և արդյունավետ կատարումը ապահովում է նոր հաճախորդների ներգրավում, բացում է նոր հնարավորություններ։
ԹԻՄԸ, որը ապահովում է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ պրոֆեսիոնալ ծառայություններով։
Ընկերությունը հաշվապահական կամ իրավաբանական ծառայուններ մատուցելիս ձգտում է ընդհանրական տեղեկատվություն տրամադրել հաճախորդին գործունեությանը առընչվող իրավական ակտերի, օրենսդրական փոփոխությունների և տվյալ ոլորտին բնորոշ ռիսկերի վերաբերյալ։
Այցելեք գրասենյակ, արագ հաղորդագրությամբ ուղղեք Ձեր հարցը, կամ պարզապես զանգահարեք